Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությամբ՝ 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, Վրաստանից արտահանված գյուղատնտեսական մթերքի արժեքը կազմել է 524.5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 11.5%-ով ավել է: Ալկոհոլային խմիչքների արտահանումը կազմել է 68.5 մլն ԱՄՆ դոլար, ինչը 33.7%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, խոշոր եղջերավոր անասունների արտահանումը կազմել է 29.6 մլն ԱՄՆ դոլար (80% աճ): Գինու արտահանումը նույնպես դրական միտում է գրացնել` նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 13.1% աճ:
2016 թվականի համվետու ժամանակահատվածում, Վրաստանից արտադրանք է արտահանվել աշխարհի 87 երկիր, իսկ 2015 թվականին՝ 76: