
«Վրացական երազանք» իշխող կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն իր գլխավոր մրցակիցը համարում է «քաղաքի բնակչության խնդիրները»: Կալաձեն այս մասին ասել է ի պատասխան լրատվամիջոցների հարցին, թե երեք թեկնածուներից (Ալեկո Էլիսաշվիլի, Էլենե Խոշտարիա, Զաալ Ուդումաշվիլի) ում է հիմնական մրցակից համարում։
«Կարծում եմ՝ գլխավոր մրցակիցս քաղաքի բնակչությանն անհանգստացնող խնդիրներն են»,- հայտարարել է Կախա Կալաձեն: