Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնի համար այս պահին ներկայացված է երեք թեկնածու (Շալվա Թադումաձե, Շալվա Շավգուլիձե և Նինո Գոգնիաշվիլի)։
Վերջիններս որոշիչ փուլում պետք է հարցազրույց անցնեն, որից հետո նրանցից մեկ կարժանանա դատական խորհրդի անդամների մեծամասնության աջակցությանը: Ընտրված թեկնածուին, սակայն, դեռ պետք է հաստատի կառավարությունը:
Սկզբում գլխավոր դատախազի պաշտոնի համար 21 թեկնածու է առաջադրվել, տեղեկացնում է interpressnews-ը:
Հիշեցնենք, որ անչափահասների սպանության գործով քաղաքային դատարանի կայացրած աղմկահարույց որոշումից հետո հանրային ճնշման ներքո մայիսի 31-ին գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական էր տվել Իրակլի Շոթաձեն: