Վրաստնաի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն նոյեմբերի 28-ին Վրաստանի դատախազական խորհրդին է ներկայացրել տարվա հաշվետվությունը: Հաշվետվության մեջ հիմնականում խոսվում է ոլորտում իրականացրած և իրականացվող բարեփոխումների մասին: Գլխավոր դատախազը խոսել է նաև զարգացման ռազմավարության վերաբերյալ, մասնավորապես զարգացման 6-ամյա աշխատանքային ծրագրի մասին:
Շոթաձեն ուշադրություն է հրավիրել դատախազների անկախ աշխատանքային գործընթացի ապահովման, ինչպես նաև տուժածների շահերի պաշտպանման վրա, ինչը գլխավոր դատախազի խոսքերով դատախազության առաջնահերթ խնդիրներից է: Այս մասին նոյեմբերի 28-ին տեղեկացնում է վրաստանյան Interpressnews.ge լրատվական գործակալությունը:
Նշենք, որ Իրակլի Շոթաձեին, որպես Վրաստանի գլխավոր դատախազ, մեկ տարի առաջ ընտրել էր խորհրդարանը: