Թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով դատապարտված Գիորգի Շարաբիձեն արդեն 6-րդ օրն է հացադուլ է անում Գլդանիի 8-րդ քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ): Շարաբիձեն գտնում է, որ անազատության մեջ է հայտնվել իր հանդեպ անարդար դատավճիռ կայացնելու արդյունքում:
ՔԿՀ-ի դատապարտյալի հարազատները ևս պնդում են, որ Շարաբիձեն թմրանյութ չի օգտագործել, բացի այդ, նրա ավագ եղբայրը ստիպված է եղել հեռանալ երկրից:
«Այսպիսի ասացվածք կար` տղերք, նախընտրական շրջանում շատ սադրանքներ են սպասվում, հեռացեք երկրից, հետո կվերադառնաք: Գիորգիին հետազոտել են,այն պարզել է, որ թմրանյութերի հետ առնչություն չի ունեցել»,-հայտարարել է Գիորգի Շարաբիձեի քույրը` Թամունա Շարաբիձեն: