«Գիրչին» պահանջում է թմրանյութային քաղաքականության ազատականացում

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Գիրչի նոր քաղաքական կենտրոն» ընդդիմադիր կուսակցությունը դիմել է Վրաստանի վարչապետին և խորհրդարանի խոսնակին՝ թմրանյութերի քաղաքականության ազատականացման պահաջնով: Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի կայքը:

Կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի հայտարարության համաձայն՝ ցանկացած թմրանյութի օգտագործման պատիժը պետք է վերացնել, իսկ մարիխուանան և  դրա պահպանումն՝ օրինականացվեն:

Կուսակցությունը հայտարարել է նաև, որ եթե աշնանային նստաշրջանի ընթացքում վերոնշյալի վերաբերյալ օրենսդրական փոփոխություն չլինի,  «Գիրչին» դեկտեմբերի 31-ի գիշերը, չափահասներին հրավիրում է իրենց գրասենյակ, որտեղ ուղիղ եթերում մարիխուանա են տնկելու:

Նրանց այս առաջարկն արդեն մեծ թափ է ստանում Վրաստանում:  Ֆեյսբուք սոցիալական ցանցում կուսակցությունը սկսել է «273—բացարձակ զրո» քարոզարշավը, որով նրանց ցանկանում են պայքարել Վրաստանի ՔՕ 273-րդ հոդվածի դեմ (թմրանյութի օգտագործում):  Իսկ ահա նրանք, ովքեր դեկտեմբերի 31-ին կմիանան կուսակցւթյան քայլին կխախտեն Վրաստանի ՔՕ 265-րդ օրենքը, որով կարող են 6-12 տարվա ազատազրկման ենթարկվել:

Ավելի վաղ Ջափարիձեն իրենց այս քայլի մասին ասել էր, որ իրենք իրականում գիժ չեն և հասկանում են նախատեսվող քայլի լրջությունը, բայց « հանուն ազատության հասնելու նրանք պատրաստ են դրան»:

Հիշեցնենք, որ սա այս կուսակցության առաջին պահանջը չէ: Արդեն որոշ ժամանակ այս կուսակցությունը պայքարում է թմրանյութերի օրինականացման համար:

 

Թողնել պատասխան