«Գիրչի» կուսակցությունը սկսում է պայքարը Վրաստանի մարմնավաճառների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Այս մասին հայտարարությունը տեղադրված է կուսակցության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ «Գիրչի»-ն լիբերալ քաղաքական ուժ է, որը կողմ է մարմնավաճառության օրինականացմանը և համագործակցություն սկսելու առաջարկով դիմում է մարմնավաճառներին:
«Մենք սկսում ենք մարմնավաճառների իրավունքների համար պայքարը: Այս գործում մեզ օգնելու նպատակով գործող մասնագիտացված մարմնավաճառներին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Վրաստանում մարմնավաճառությունը օրինականացված չէ, սակայն քրեականորեն հետապնդելի արարք չի համարվում: Մարմնավաճառության փաստը հաստատվելու դեպքում, կիրառվում է միայն 20 լարիի չափով տուգանք: Միաժամանակ, ՔՕ-ի համաձայն, պատժվում են մարմնավաճառության մեջ մարդկանց ներքաշող անձինք:
Հիշեցնենք՝ նույն կուսակցությունը մինչ այս ակտիվորեն պայքարում էր նաև Վրաստանում մարիխուանայի օրինականացման ուղղությամբ։