
«Շարժումը մեկնարկել է ճիշտ ուղղությամբ, պարզապես սա բավարար չէ իրավիճակը 360 աստիճանով փոփոխելու համար»,-այս մասին հայտարարել է «Գիրչի» քաղաքական շարժման անդամ Իագո Խվիչիան «Պալիտրանյուս» լրատվականի «360 աստիճան» հաղորդման ընթացքում՝ գնահատելով կառավարության փոփոխությունները:
Ըստ Խվիչիայի՝ բյուրոկրատիայի մակարդակն աճում էր, այդ իսկ պատճառով էլ կառավարության ցանկացած փոփոխությունն անհրաժեշտ էր։
Իագո Խվիչիան կառավարությանն առաջարկել է նաեւ «Գիրչիի» մշակած մոդելը, որը աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում փոփոխություններ է ենթադրում։