Գիրչին թմրանյութերի ապաքրեականացման համար հանրաքվե է պահանջում

Նոր քաղաքական շարժում «Գիրչին» շարունակում է պայքարը Վրաստանում իրականացվող թմրանյութային քաղաքականության դեմ: Փետրվարի 8-ին «Գիրչիի» ղեկավար Զուրաբ Ջափարիձեն ներկայացրեց թմրանյութերի քաղաքականության դեմ կուսակցության նոր նախաձեռնությունը.

00087.MTS.неподвижное изображение001«Մեր երկրում, երբ խոսում ես թմրանյութերի քաղաքականությունը փոխելու մասին, կառավարության կողմից անհասկանալի պատասխաններ են լսվում, կամ ընդհանրապես ոչինչ չի լսվում: Այդ պատճառով մենք որոշել ենք հանդես գալ նոր նախաձեռնությամբ, որում առաջարկում ենք ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ միաժամանակ անցկացնել հանրաքվե. ժողովուրդը հնարավորություն կունենա պատասխանել «Վրաստանում թմրանյութ օգտագործող քաղաքացին պետք է պատժվի, թե ոչ» հարցին»: Նշեց կուսասկցության ղեկավարը:

Ջափարիձեն նշեց, որ արդեն այսօր երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի համապատասխան դիմումը.

00087.MTS.неподвижное изображение002«ՑԵՍԿՈ-ից (ԿԸՀ-ից) դրական պատասխան ստանալու դեպքում մենք 200 հազար ստորագրություն հավաքելու համար կունենանք 3 ամիս, որպեսզի հարցը ներկայացվի հանրության քվեարկմանը: Պետք է ժողովուրդն ինքը պատասխանի հարցին՝ ուզում է արդյոք, որ պետությունը ահռելի գումարներ ծախսի ոստիկանության վրա, որպեսզի նրանք ոտնահարեն տարեկան 50 հազար մարդու արժանապատվությունը»:

Հատկանշական է, որ «Գիրչին» վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ակտիվորեն պայքարում է երկրում թմրանյութերի դեմ տարվող կոշտ քաղաքականությունը փոխելու շուրջ: Դեկտեմբերի 31-ին կուսակցության կենտրոնական գրասենյակում մի շարք կամավորների մասնակցությամբ Մարիխուանա տնկվեց: Ջափարիձեի խոսքով, մարիխուանան առգրավվել է, սակայն գործի ընթացքից լրացուցիչ տեղեկություններ չունի:

Թողնել պատասխան