«Աբխազներին պետք է ասենք, թե ինչպիսի երկիր ենք կառուցում և այնպես անենք, որ նրանց դա դուր գա»,- «Քո ձայնը մեր ապագան է» նախընտրական արշավի շրջանակներում հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Անկալիայում ամառային դպրոցի մասնակից երիտասարդների հետ հանդիպմանը երկրի ղեկավարն ասել է, որ Աբխազիան պետք է վերադարձնել հասարակության ուժեղացմամբ, ազատությամբ, ժողովրդավարության ու երկրի տնտեսական զարգացմամբ:
Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, Գիորգի Մարգվելաշվիլին խոսել է նաև Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին`կարևորելով Եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման գործըթացը:
«Այսօր մենք գտնվում ենք մի զարմանալի վայրում, որտեղից երևում է մեր պատմական հողը` Աբխազիան, որին տիրացել են անօրինական կերպով: Այն անպայման հետ է վերադարձվելու»:
Գիորգի Մարգվելաշվիլին վստահ է, որ պատմական անարդարությունը կշտկվի, երբ հասարակությունը կմիավորվի` ամուր պետություն կառուցելու ցանկությամբ:
Նախագահի խոսքով, երկրի 20 տոկոսը օկուպացված է միջուկային երկրի կողմից, որը «ռազմական ուժով է օկուպացրել մեր հայրենիքի տարածքները»:
Հաղորդագրության համաձայն, հանդիպումը ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով: «Քո ձայնը մեր ապագան է» նախընտրական ծրագիրը նաաձեռնել է Գիորգի Մարգվելաշվիլին` նախագահի պահուստային հիմնադրամի աջակցությամբ: Այն նպատակ ունի բնակիչների շրջանում բարձրացնել ընտրություններին մասնակցելու հետաքրքրությունը: