Գիորգի Մարգվելաշվիլին իր նստավայրում ընդունել է բուհերի ռեկտորներին և կրթության ոլորտի մասնագետներին: Նախագահը 2017 թվականը հայտարարել է կրթության տարի:
Մարգվելաշվիլին դիմել է հավաքվածներին և խոստացել, որ այս ոլորտում կարևոր ծրագրերի իրականացման համար կօգտագործի իր ռեսուրսները:
«Եթե մենք խոսում ենք մեր երկրում գոյություն ունեցող տնտեսության մարտահրավերների և դժվարությունների մասին, ամենաճիշտ պատասխանը կլինի կրթության ոլորտի զարգացումը:
Շատ խնդիրներ լուծվում են ճիշտ այն պատճառով, որ մենք համարժեք, որակյալ աշխատողներ ենք պատրաստում»,— հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին: