Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր պաշտոնական այցով կմեկնի Պորտուգալիա։ «Ինտերպրեսնյուս» լրատվականին նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ հոկտեմբերի 2-3-ը Լիսաբոնում կայանալիք այցի շրջանակներում Մարգվելաշվիլին հանդիպելու է Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզային, երկրի վարչապետին ու խորհրդարանի ղեկավարին։
Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա այսօր, Լիսաբոնի Բելեմի պալատում։ Երկու երկրների ղեկավարները նախ կունենան առանձնազրույց, որից հետո համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։