Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում:
Կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Interpressnews»-ին տեղեկացրել են, որ Կվիրիկաշվիլին ներկա կգտնվի Լանկաստերի պալատում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի անունից տրվող` Լոնդոնի հակակոռուպցիոն գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների պաշտոնական ճաշին:
Տեղեկացնենք, որ Լոնդոն-2016 թ հակակոռուպցիոն գագաթնաժողովը 40 երկրների առաջնորդների մասնակցությամբ մեկնարկել է մայիսի 12-ին` Լոնդոնի ժամանակով առավոտյան ժամը 10:00-ին: Վրաստանի կառավարության ղեկավարը ելույթով հանդես է եկել գագաթնաժողովի նիստերից մեկում:
Լուսանկարնները`վարչապետի ֆեյսբուքյան էջից