
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Մոլդովայի Հանրապետության վարչապետ Պավել Ֆիլիպին: Վարչապետների հանդիպման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել կառավարության շենքում, հնչել են երկու երկրների պետական օրհներգները:
Կառավարության լրատվության ծառայությունից տեղեկացնում են, որ պաշտոնական հանդիպումից հետո երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կանցկացվի ընդլայնված ձևաչափով հանդիպում:
Իսկ ավելի ուշ, Վրաստանի և Մոլդովայի միջև կնքված համաձայնագրի ստորագրումից հետո, կկայանա համատեղ մամուլի ասուլիս:
Նշենք, որ Մոլդովայի վարչապետը Վրաստանում է պաշտոնական այցի շրջանակներում: