
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած հայ գործընկերոջը: ՀՀ վարչապետին Վրաստանի կառավարության ղեկավարի հետ միասին դիմավորել են նաև նախարարներ:
Երկու երկրների վարչապետները նախ կհանդիպեն ընդլայնված ձևաչափով, որին կմասնակցեն Վրաստանի և Հայաստանի կառավարության անդամներ, որից հետո Գիորգի Կվիրիկաշվիլին և Կարեն Կարապետյանը հանդիպումը կշարունակեն փակ դռների ետևում:
Հանդիպման ավարտին երկու երկրների վարչապետները հադես կգան համատեղ հայտարարությամբ: