
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում ադրբեջանցի գործընկերոջ` Արթուր Ռասիզադեի հետ քննարկել է վրաց-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Տարածած հայտարարության մեջ ասվում է, որ երկու երկրների նախագահները անդրադարձել են նաև համատեղ իրականացվող տարածաշրջանային կարևոր ծրագրերին, էներգետիկ ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ընդգծվել է, որ վերոնշյալ ծրագրերը կողմերը հաջողությամբ են իրականացնում:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, այցի ըթացքում հատուկ ուշադրության են արժանացել նաև «Հարավային գազային միջանցք» և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծերը, որոնց հաջող ընթացը կարևորն է ոչ միայն Եվրոպայի Էներգաանվտանգության, ալև Եվրոպա-Ասիա տրանսպորտային միջանցքի անխափան գործունեության համար: