
Գիգի Ուգուլավան կմասնակցի խորհրդարանի անցումային ընտրություններին:
Թբիլիսիի նախկին քաղաքապետ, «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության գլխավոր քարտուղարը կմասնակցի Վրաստանի խորհրդարանի միջանկյալ ընտրություններին: Ուգուլավան կառաջադրվի որպես մեծամասնական թեկնածու Վանի և Խոնի շրջաններից: Այս մասին Ուգուլավան հայտնել է կուսակցության 5-րդ արտահերթ համագումարում:
Հիշեցնենք՝ Ուգուլավան մի խումբ կուսակիցների հետ անցյալ տարի լքեց նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շարքերը՝ հիմնելով «Եվրոպական Վրաստան»-ը։
Վրաստանի խորհրդարանի միջանկյալ ընտրությունները Վանի և Խոնի շրջաններում կանցկացվեն ապրիլին։