
Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային դատարանը մեղավոր է ճանաչել: Դատավորը որոշում է կայացրել այսօր՝ փետրվարի 28-ին: Ուգուլավան ազատազրկվել է 1 տարի եւ 3 ամիս ժամկետով, սակայն դատարանի կողմից քրեական այլ գործով սահմանված դատավճիռն ազդել է այսօրվա սահմանված պատժի վրա եւ համապատասխանաբար, Ուգուլավայի պատիժը կրած կհամարվի:
Ուգուլավան մեղադրվում էր Թբիլիսիի զարգացման հիմնադրամից 48 մլն լարիի յուրացման մեջ: Դատավորի որոշմամբ, Ուգուլավան դատվել է Քրեական Օրենսգրքի 333-րդ հոդվածով, ինչը ենթադրում է աշխատանքային լիազորությունների չարաշահում: