Վրաստանի խորհրդարանի «Եվրոպական Վրաստան» խմբակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան այցելել է անազատության մեջ գտնվող Վրաստանի նախկին վարչապետ, Ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Բոկերիան հայտարարել է, որ հանդիպման ժամանակ խոսել են երկրում առկա քաղաքական իրավիճակի և անձամբ Վանո Մերաբիշվիլիի դատական գործի մասին, որը մոտակա մի քանի օրվա ընթացքում կքննվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Բոկերիայի խոսքերով` ՄԻԵԴ-ում քննվող Վանո Մերաբիշվիլիի և «Ռուսթավի 2»-ի դատական գործերը Վրաստանի համար առանցքային են:
Մերաբիշվիլիի քաղաքական ծրագրերի մասին լրագրողի հարցին ի պատասխան, Բոկերիան ասել է. «Վանո Մերաբիշվիլին քաղբանտարկյալ է և իր քաղաքական ծրագրերի մասին կխոսի երբ հարկ համարի»: