Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին հանդիպել է Լեհաստանի հանրապետության Սեյմի Վրաստանի խորհրդարանի բարեկամական խմբի ղեկավար Բարգոժատա Գոչիևսկային:
Վրաստանի խորհրդարանից տեղեկացնում են, որ կողմերը խոսել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների և հետագա համագործակցության մասին:
«Լեհաստանի Սեյմի բարեկամական խմբի ղեկավարի հետ երկար տարիներ է ընկերություն ենք անում: Նախորդ գումարման խորհրդարանում և Սեյմում ես և Մարգոժատա Գոչիևսկան խորհրդարանի բարեկամական խմբեր ենք ղեկավարել և շարունակում ենք համագործակցել: Հանդիպմանը նշել ենք, որ ամենակարևորը օրենսդիր մարմինների հարաբերությունների զարգացումն է: Նաև պայմանավորվել ենք երկկողմ շփման վերաբերյալ»,- հանդիպումից հետո հայտարարել է Վոլսկին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մարիուշ Մաշջիևիչը: