Քաղաքագետ Գիա Խուխաշվիլին գտնում է, որ «Ազատ դեմոկրատներ»-ի նախկին անդամ Վիկտոր Դոլիձեին նախարարի թեկնածու առաջադրելը սխալ քայլ էր, ինչը` փորձագետի համոզմամբ «վատ է նայվում»: Դոլիձեի թեկնածությունից զատ Խուխաշվիլին քննադատում է այն քաղաքական գործիչներին, ովքեր ընտրություններից հետո լքել են «Ազատ դեմոկրատներ»-ի շարքերը:
«Ի՞նչ օրինակ ծառայեցին «Ազատ դեմոկրատներ»-ի երիտասարդների համար: Վիկտոր Դոլիձեն խոսում էր քաղբանտարկյալների (ՊՆ հաղորդալարերի գործով ձերբակալվածներ) առկայության մասին, այդ մարդիկ շարունակում են մնալ անազատության մեջ, իսկ ինքը նախարար է դառնում: Սա ի՞նչ դժբախտություն է: Ընդհանրապես պետք չէ մեկնաբանել այս իրողությունը»,- հայտարարել է Գիա Խուխաշվիլին: