Վրաստանի դաշնային կառավարությունը նյութական և ոչ նյութական աջակցություն է առաջարկում այն օտարերկրացիներին, ովքեր ցանկությունն ունեն ինքնակամ իրենց հայրենիք վերադառնալ: Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության՝ սա վերաբերում է նաև Վրաստանի քաղաքացիներին: Ծրագրով նախատեսված է ինչպես ճանապարհածախսի վճարումը, այնպես էլ հավելյալ ֆինանսական օգնություն ստանալու հնարավորություն: Ընդ որում ծրագրից կարող են օգտվել միայն հետևյալ քաղաքացիները.
- Անձինք, ովքեր Գերմանիայի տարածք են մուտք գործել մինչ առանց վիզային ռեժիմի գործարկումը, այսինքն մինչև 2017-ի մարտի 27-ը, սակայն ապաստան ստանալու հարցում բացասական պատասխան են ստացել, եթե չի լրացել Գերմանիայի համապատասխան գերատեսչությունների կողմից տրամադրած ժամկետը, որի ընթացքում նրանք պարտավոր են լքել երկրի տարածքը:
- Այն քաղաքացիները, որոնց նկատմամբ դեռ շարունակվում է ապաստան հայցելու հարցը:
- Մարդիկ, ովքեր Գերմանիայում ապաստան են ստացել, սակայն ցանկություն են հայտնել հետ վերադառնալ Վրաստան:
Գերմանական կողմի տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018-ի փետրվարի 28-ը բացի ճանապարհային ծախսերից, հնարավորություն կա Գերմանիայի կառավարությունից 3000 եվրոյի չափով ֆինանսական աջակցություն ստանալ՝ Վրաստան վերադառնալու դեպքում կենսապայմանները բարելավելու համար:
Այս մասին տեղեկատվությունը հասանելի է նաև ռուսերենով:
Հիշեցնենք՝ Օրեր առաջ Գերմանիայից մի քանի տասնյակ մարդ է արտաքսվել: