
Բորջոմիի անտառում բռնկված կրակի մարման նպատակով Վրաստանին օգնություն են առաջարկել եվրոպական մի քանի պետություն ևս: Բորջոմիի հրդեհի մարման նպատակով ստեղծված արտակարգ շտաբի տեղեկատվության համաձայն՝ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Բելառուսն արդեն օգնում են Վրաստանին մարել հրդեհը: Վրաստանին օգնելու պատրաստակամություն են հայտնել նաև Գերմանիան, Ռումինիան և Հունաստանը:
Տեղեկացնում է Interpressnews.ge-ն: