Գերմանիան պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել թուրք այն բազմաթիվ ընդդիմադիր գործիչներին, ովքեր Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձից հետո դիմել են Գերմանիայի փախստականների հարցերով դաշնային ծառայությանը։ Այս մասին տեղեկացնում է գերմանական «Deutsche welle» պարբերականը՝ մեջբերելով Գերմանիայի Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարար Միխաել Ռոթի խոսքերը։
«Գերմանիան աշխարհի համար բաց երկիր է, այն բաց է քաղաքական հետապնդումների ենթարկվող ցանկացած գործչի համար»,- Ասել է Ռոթը:
Նրա խոսքով, Գերմանիայի կառավարությունը իր զորակցությունն է հայտնում թուրք այլախոհներին։
«Deutsche welle»-ի տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայում շարունակվում են ընդիմադիր գործիչների ձերբակալությունները: Նոյեմբերի 5-ին Ստամբուլի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ձերբակալել ընդդիմադիր «Cumhurriyet» պարբերականի գլխավոր խմբագիր Մուրատ Սաբունջուիին, այդ թվում մի շարք այլ լրատվականների խմբագիրների ու լրագրողների:
Բացի այդ, անցյալ շաբաթ Թուրքիայում ձերբակալվել են նաև ընդդիմադիր քրդամետ կուսակցության 12 պատգամավոր: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն: