
Գերմանիայում Վրաստանի 4 քաղաքացի է ձերբակալվել: Դեպքը տեղի է ունեցել Դրեզդեն քաղաքի ներգաղթյալների ժամանակավոր կացության կենտրոնում:
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Վրաստանի երկու քաղաքացիներ վիճաբանության են բռնվել կենտրոնի աշխատակիցների հետ, վերջիններս դիմել են ոստիկանություն:
Կենտրոնում գտնվող մի խումբ ներգաղթյալներ հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա: Բախման արդյունքում վիրավորվել է երկու իրավապաշտպան և անվտանգության մեկ աշխատակից:
Միջադեպի պատճառով ոստիկանությունը դիմել է լրացուցիչ ուժերի օգնությանը, փոխանցում է imedinews-ը։