
Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան բամբասանք է որակել նրա՝ Գերմանիայում Վրաստանի դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակման վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին Թբիլիսիի քաղաքապետը նշել է՝ ի պատասխան լրագրողների հարցերին:
Նրա խոսքերով՝ այդ մասին նույնիսկ բանակցություն և խոսակցություն չի եղել:
Նարմանիան հավելել է, որ իր ծրագրերի մասին հրապարակայնորեն կխոսի միայն ընտրությունների ավարտին: Տեղեկացնում է Interpressnews.ge-ն: