Գերմանիայի շրջաններից մեկի՝ հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի կառավարությունը պահանջում է չեղարկել Վրաստանի քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի ռեժիմը: Այս մասին հայտարարում է Հռենոս-Վեսթֆալիայի հանրային հեռուստաընկերությունը՝ WDR-ն:
Տարածված տեղեկատվության համաձայն՝ հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երեխաների, փախստականների և ինտեգրման հարցերով նախարար Յոահիմ Շտամպը Վրաստանի քաղաքացիների համար ազատ մուտքի արտոնագրի ռեժիմի չեղարկման համար արշավ է սկսել։
Հեռուստաընկերության հաղորդմամբ՝ ըստ ոստիկանության տվյալների՝ զգալի աճել է նաև հանցագործությունների մակարդակը Օրլինգհաուզենի փախստականների ճամբարում, որտեղ Վրաստանից փախստականների մեծ աճ է նկատվում։