Գերմանիան օրակարգում Վրաստանի հետ վիզայի ազատականացման ռեժիմի դադարեցման հարց չունի: Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի, այս մասին վրաց-գերմանական ռազմավարական ֆորումի ընթացքում իր ելույթում հայտարարել է Գերմանիայի փոխարտգործնախարար Շտեֆան Մայերի խոսքով:
Մայերը գոհունակություն է հայտնել Վրաստանի իշխանություններին արագ արձագանքի համար, երբ 2017 թվականի վերջին Գերմանիայում նկատվում էր Վրաստանից ապաստան հայցողների թվի ավելացում:
Գերմանացի դիվանագետը ընդգծել է, որ Վրաստանի հետ իրավական ոլորտում համագործակցությունը պետք է օրինակ ծառայի: Նա այս համատեքստում նաև կարևորել է Վրաստանի ՆԳ նախարարի մայիսի 30-ին Գերմանիա կատարած այցը։