
Վրաստանի կողմից «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» պայմանագրերի շրջանակներում Գերմանիայից չարտերային թռիչքով իրականացվել է 68 քաղաքացու հետընդունում:
Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, թռիչքը կազմակերպվել է Վրաստանի ՆԳՆ-ի, Գերմանիայի ոստիկանության և Եվրոպայի սահմանային պաշտպանության «Ֆրոնտեքս» գործակալության համատեղ համակարգմամբ:
«Նշված քաղաքացիների վերադարձն իրականացվել է Գերմանիայից, Շվեյցարիայից, Բելգիայից և Իսլանդիայից: Դյուսելդորֆ-Թբիլիսի չարտերային չվերթով Վրաստան են վերադարձել այն քաղաքացիները, որոնք վերոնշյալ երկրներում գտնվելու կարգին չեն համապատասխանել: Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է ակտիվ համագործակցել միգրացիայի հարցերով գործընկեր երկրների հետ», -հայտարարել են նախարարությունից: