23-րդ Ձմեռային օլիմպիադայի մեկնարկից 1 շաբաթ առաջ Վրաստանից Google-ում ձմեռային սպորտաձևերից գեղասահքը TOP որոնվողն է եղել։ Այս մասին վկայում են Google trends-ի հրապարակած տվյալները:
Նման պատկեր է նաեւ Վրաստանի հարեւան երկրների դեպքում։ Փետրվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Google որոնողական համակարգը գեղասահքի որոնման աճի մասին նշում է արել նաև Ադրբեջանից, Ռուսաստանից, Թուրքիայից եւ Հայաստանից:
Ընդհանուր առմամբ, սակայն, գեղասահքով հետաքրքրվել են հիմնականում ԱՄՆ-ի Չինաստանի եւ Ավստրալիայի օգտատերերը:
Հիշեցնենք՝ Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը 92 երկրի մասնակցությամբ անցկացվել են փետրվարի 9-ից 25-ը։