Գեդևան Փոփխաձեն լքեց խորհրդարանական մեծամասնությունը, այս տեղեկատվությունը հաստատել է խորհրդարանում իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն։
Փոփխաձեն այս որոշումը կայացրել է Նինիա Կակաբաձեի Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրվելուց հետո:
Նա ասել էր, որ ընդդիմադիր թեկնածու Նինիա Կակաբաձեի օգտին 55 պատգամավորի քվեարկության դեպքում, կլքի խորհրդարանական մեծամասնությունը:
Խորհրդարանն այսօր ավելի վաղ Նինիա Կակաբաձեին եւ Իզաբելա Օսիպովային ընտրել էր Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ: