
Իշխող «Վրացական երազանք»-ի անդամ, Իսանիից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն հայտարարել է, որ գարնանը Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են:
«Եթե կառավարության նոր թիմը ճգնաժամը չվերացնի և հաշվի չառնի հանրության պահանջը, արտահերթ ընտրություններն անխուսափելի կլինեն»,-հայտարարել է Դավիթ Ճիճինաձեն:
Բացի այդ, Ճիճինաձեն հայտարարել է, որ նոր կառավարությունում Թեա Ծուլուկիանին չպետք է լինի: