
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի հարցաքննության մասին է խոսել Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ, «Վրացական երազանք — պահպանողականներ» խմբակցության անդամ Զվիադ Ձիձիգուրին: Նրա խոսքերով, «Ռուսթավի 2»-ը փորձում է այնպես անել, որ դատական կողմում իշխանությունը որպես կողմ ներկայանա:
«Բոլորդ դատարանից ձեռք քաշեք: Դատարանի և դատավորների վրա «Ռուսթավի 2»-ի օգնությամբ հոգեբանական ճնշում չի՞ գործադրվում Նիկա Գվարամիայի կողմից: Սպասենք դատարանի որոշմանը: «Ռուսթավի 2»-ը փորձում է իշխանությունը որպես կողմ ներգրավել, որը չի համապատասխանում իրականությանը»,-հայտարարել է Ձիձիգուրին: