«Գազպրոմի» հետ պայմանագրում բազմաթիվ մութ կետեր կան»,- նման հայտարարություն է արել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» խմբակցության ղեկավար Սերգո Ռատիանին:
«Ոչ ոքի համար պարզ չէ, թե ինչ է գրված «Գազպրոմի» հետ ստորագրված պայմանագրում, և ով է ստորագրել այն: Այդ պատճառով պետք է հատուկ խումբ ստեղծել, որը կկարողանա պարզել այս հարցերի պատասխանները՝ հստակեցնելով նաև թե այս գործարքը որքան վնաս է հասցրել պետությանը: Ակնհայտ է, որ երկիրը լրջորեն տուժել է դրանից»,- հայտարարել է Ռատիանին։
Նա անդրադարձել է նաև իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավոր Գիա Ժորժոլիանիի հայտարարությանը։ Հիշեցնենք՝ Ժորժոլիանին ասել էր, որ չի աջակցի վերոնշյալ խմբի ստեղծմանը, քանի որ չի վստահում նրա անաչառությանը։
«Խորհրդարանի անդամներին վստահության մանդատ է տալիս ժողովուրդը և ոչ թե Գիա Ժորժոլիանին կամ մեծամասնության մեկ այլ անդամ։ Հետևաբար, խորհրդարանի պարտականությունն է վերահսկել կառավարության յուրաքանչյուր գործողությունը»,- հայտարարել է Սերգո Ռատիանին