
Վրաստանը կարող է ռուսական «Գազպրոմից» բնական գազ գնել՝ մեկ խորանարդ մետրի համար վճարելով 185 դոլար՝ նախկին 215-ի փոխարեն: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Նա խոսել է «Գազպրոմի» հետ վերջին բանակցություններից: Նախարարը նաև տեղեկացրել է, թե ընկերության հետ վրացական կողմը համաձայնության է եկել՝ ռուսական գազը Հայաստան փոխադրելու դիմաց ֆինանսապես փոխահատուցման առաջարկի հետ: Բացի այդ, գազի հավելյալ ծավալներ ձեռք բերելու դեպքում ընկերությունը զեղչեր է առաջարկում.
«Մենք հնարավորություն ունենք անհրաժեշտության դեպքում սեզոնային դեֆիցիտը հաղթահարելու համար իջեցված գներով հավելյալ գազ ստանալ»,-ասել է Կալաձեն:
Ավելի վաղ Կալաձեն ասել էր, թե «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում «հետաքրքիր առաջարկ» է հնչել, որի հետ կապված՝ կառավարությունը պետք է որոշում կայացնի: