
Ածիանի գյուղի հոգևորական Գաբրիել վարդապետը հերքել է իր կողմից` ավելի վաղ արած հայտարարությունը, թե ոստիկանների կողմից ինքը ծեծի է ենթարկվել:
«Ֆիզիկական բռնություն չի եղել, ես հայտարարություններն արել եմ աֆեկտի ազդեցության տակ: Ես ինձ տգեղ պահեցի, իրականում ծեծ չի եղել, ես ինքս եմ գլխով հարվածել` մեքենա նստելիս»:
Հիշեցնենք, որ Հայր Գաբրիելի հետ կապված միջադեպը նախօրեին է կատարվել, ինչից հետո նա հայտարարել էր, թե ծեծվել է ոստիկանության մի քանի աշխատակցի կողմից, ովքեր կանգնեցրել են իր վարած ավտոմեքենան և նրան տարել անհայտ ուղղությամբ, ընդ որում հոգևորականը չի հերքել, որ միջադեպի պահին ինքը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: