Բ. ԻՎԱՆԻՇՎԻԼԻՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԿԾԱՎԱԼԻ

Վրաստանի Նախկին վարչապետ, «Վրացական Երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին դեկտեմբերի 15-ին  եվս մեկ անգամ հայտարարել է, որ նախընտրական ժամանակահատվածում կլինի  իր կուսակիցների  կողքին:

bidzina-ivanishvili-freedom-square-2012-09-29Այս մասին Բաթումիում ասել է Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Տեղեկացնում է «Ինտերպրեսնյուսը»:  Ծուլուկիանին միևնույն ժամանակ հավաստիացրել է, որ Իվանիշվիլին քաղաքականություն վերադառնալու կամ որևէ պաշտոն զբաղեցնելու մտադրություն չունի: Նախարարը դեռևս ծանոթ չէ կոալիցիայի ընտրական ցուցակին, սակայն հույս ունի, որ նրանում յուրաքանչյուր 5 թեկնածուից երկուսը կին կլինի:

Ինչ վերաբերում է Բիձինա Իվանիշվիլիին, ապա նա նման հայտարարություն է արել դեկտեմբերի 15-ին «Վրացական երազանքի» գլխավոր գրասենյակում, ուր ներկա էր խորհրդարանական մեծամասնության նիստին: Նիստից հետո կոալիցիայի անդամները հայտարարեցին, որ  նախկին վարչապետը կոալիցիայի միջոցառումներում ակտիվ մասնակցություն  է ունենալու:

Թողնել պատասխան