Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը

ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը տեղի կունենա այսօր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Բանակցություններին կմասնակցեն Հյուսիսատլանտյան դաշինքի դեսպանները, Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Մամուլի համար հանդիպումը փակ է լինելու:

Այցելության մասին տեղեկատվությունը տարածվել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության կողմից: Մամլո հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նախատեսվում է Միխեիլ Ջանելիձեի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և նրա տեղակալ Ռոզ Գոթեմյուլլերի հետ:

ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստում կխոսվի Ուելսի գագաթնաժողովում ընդունված ծավալուն փաթեթի իրականացման, Վրաստանում իրականացվող և նախատեսվող բարեփոխումների, Վրաստանի մասնակցությունը Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ռազմավարական քննարկումների մասին:

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մայրաքաղաքները սկսել են նախապատրաստվել 2018-ի հուլիսի գագաթնաժողովին: Անդամակցության թեկնածու երկրների ձեռք բերած առաջընթացը գնահատվելու է ապրիլին՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ:

Թողնել պատասխան