Պաշտոնական այցով Բրյուսելում է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Վարչապետի այցի հիմնական նպատակը Վրաստանի համար վիզայի ազատականացման թեմայով բանակցություններ վարելն է: Կվիրիկաշվիլին առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ, որին հետևել է նրանց համատեղ ասուլիսը:
Շուլցը Կվիրիկաշվիլիին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ՝ նշելով . «Ես նույնպես կցանկանայի ընտրություններում նման համոզիչ հաղթանակ տանել, իսկապես նման արժանապատիվ արդյունքներով: Իմ գործընկերներից կազմված եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը բարձր գնահատական է տվել Վրաստանում հոկտեմբերին տեղի ունեցած ընտրություններին»։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրամիություն-Վրաստան հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձել են նաև Վրաստանի արդարադատության համակարգում ընթացող բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին: Խոսվել է նաեւ հարեւան երկրների հետ հարեբրությունների ոի աշխարհում ընթացող իրադարձությունների մասին:
Շուլցը Վրաստանի վարչապետի հետ զրույցում լավատեսություն է հայտնել, որ առաջիկայում խորհուրդն ու խորհրդարանը վիզայի ազատականացման հարցում կհասնեն համաձայնության: Նա եվս մեկ անգամ հայտարարել է․ «Մենք՝ որպես եվրոպական ինստիտուտ, աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը և գտնում ենք, որ այս հարցը բանակցությունների առարկա չէ: Շատ ուրախ եմ, որ մեր առաջին հանդիպման շրջանակներում ունեցանք բաց եւ անկեղծ մտքերի փոխանակում»:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին իր խոսքում շնորհակալություն է հայտնել Շուլցին՝ Վրաստանի խորհրդարանական ընտությունների ընթացքում դիտորդական առաքելություն ուղարկելու համար և նշել, որ այս ընտրությունները քննություն են հանդիսացել Վրաստանի համար․«Վրաստանը հանձնելով այս քնությունը, ապացուցեց, որ այն ժողովրդավարական երկիր է»:
Կվիրիկաշվիլին ասել է, որ երկրի քաղաքացիները անհամբերությամբ են սպասում վիզայի ազատականացմանը, որը հնարավորություն կտա էլ ավելի ալտիվորեն շարունակել բարեփոխումները:
«Հույս ունենք, որ Բրյուսելում ընթացող ներքին գործընթացները արագ արդյունք կտան, վրաց բնակչության սպասելիքները կիրականանան: Հույս ունենք, որ Եվրախորհրդարանը կշարունակի աջակցել մեզ: Անվտանգությունը Եվրամիության հետ մեր համագործակցության կարեւորագույն տարրերից է: Մենք գնահատում ենք Եվրախորհրդարանի կողմից հնչող համարձակ հայտարարությունները, որոնք վերաբերում են Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի օկուպացմանը,ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին ու անվտանգության հետ կապված հարցերին»,- ասել է Կվիրիկաշվիլին:
Կվիրիկկաշվիլին Եվրախորհրդարանում հանդիպել է նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի ղեկավար Մանֆրեդ Վեբերին է հանդիպել: Կողմերը քննարկել են Վրաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող մի շարք կարևոր հարցերը: Խոսքը վերաբրում է վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին, ասոցացման համաձայնագրի իրականացմանը եւ Վրաստանում ընթացող բարեփոխումներին: Վեբերի գնահատմամբ, Վրաստանի կառավարությունն Եվրամիության հետ իրականացնում է Վրաստանի ասոցացման եւ տնտեսական ինտեգրման կուրսը: Իր հերթին, Կվիրիկաշվիլին Վեբերին ծանոթացրել է Վրաստանի արագ զարգացման 4 փուլից բաղկացած ծրագրի հետ, ինչը ենթադրում է տնտեսական բարեփոխում, մասնագիտական կրթության համակարգի ստեղծում և այլն:
Եվրամիության վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացում անցկացված բարեփոխումները եւ Վրաստանի կողմից միգրացիայի քաղաքականության մոդեռնիզացման ուղղությամբ արված քայլերը Կվիրիկաշվիլին քննարկել է Միգրացիայի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսիսի հետ հարդիպման ժամանակ: Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում եվրահանձնակատարը դրական է գնահատել վիզայի ազատականացման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքը, ինչը նրա խոսքում, արտացոլվել է նաեւ վերջնական եզրակացության մեջ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ վիզայի ազատականացման աշխատանքային ծրագրի շրջանակներում Վրաստանում տեղի են ունեցել բարեփոխումներ՝ արտագաղթը եւ ներգաղթը վերահսկելու ուղղությամբ:
Էներգետիկայի տեսանկյունից Վրաստանի տարանցիկ ֆունկցիայի մասին Կվիրիկաշվիլին զրուցել է կլիմատի եւ էներգոռեսուրսների հարցերով եվրահանձնակատար Միգել Արիայի հետ:
Բրյուսելում իր այցի շրջանակներում Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է նաև Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոկի հետ: Կողմերը քննարկել են Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարները: Կվիրիկաշվիլին կարեւորել է Վրաստանի համար վիզայի ազատականացում ստանալու գործընթացում Եվրամիության աջակցությունը: Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավարը եւս մեկ անգամ հաստատել է, որ Վրաստանը վիզայի ազատականացման գործընթացում իրականացրել է բոլոր պարտականությունները: Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են Վրաստանում դատական բարեփոխումների մասին՝ կարեւորվել Վրաստանում տեղի ունեցած թափանցիկ խորհրդարանական ընտրոթյունները: