Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է անում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դուրս բերել զորքերը Վրաստանի բռնազավթած տարածքներից։ Այս մասին Միացյալ Թագավորության վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հարցով խորհրդարանական քննարկումներից հետո:
«Մենք տարբեր ուղղություններով մշտապես կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին դուրս բերել զորքերը Վրաստանի օկուպացված տարածքներից»,-նշել է նա:
Հիշեցնենք՝ քննարկման ընթացքում Մեծ Բրիտանիան որոշել է «Սկրիպալի գործի» (Հետախուզական գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր նկատմամբ իրականացված մահափորձը, խմբ․) պատճառով 23 ռուս դիվանագետի վտարել երկրից։