«Բռնագրավված տարածքներում վերջին տարիներին վրացական 33 դպրոցներից ոչ մեկը չի մնացել»,- այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամ Սերգի Ռատիանին:
Վերջինս խոսել է կրթության ոլորտում առկա խնդիրների և ուսուցիչների պայմանների բարելավման անհրաժեշտության մասին:
«Կամ իշխանությունը երկիրը տանում է նորմալ ուղղությամբ, կամ ժողովուրդը ժողովրդավար ձևով այլ իշխանություն պիտի ընտրի: «Եվրոպական Վրաստանը» չի ասում, որ մենք կգանք իշխանության և կփոխենք ամեն ինչ, այլ ասում ենք` ինչն է այսօր անհրաժեշտ: Այսօր անհրաժեշտ է նվազեցնել հարկերը: Սա կօգնի կրթական և այլ ոլորտներին: Բռնագրավված տարածքներում վերջին ժամանակաշրջանում 33 դպրոցից ոչ մեկը չի գործում: Ձեր իշխանության պայմաններում դադարեցվել է դասագրքերի տրամադրումը: Երբ ասում ենք, որ ընթացիկ տարին կրթության տարի է, այն պետք է վերաբերի նաև բռնագրավված տարածքներին».- հայտարարել է Սերգի Ռատիանին: