2017 թվականի առաջին կիսամյակում Վրաստան է ներկրվել 91.5 միլիոն դոլար արժողությամբ բջջային հեռախոս: Այս մասին ասվում է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության հրապարակած զեկույցում:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հեռախոսների ներկրման ծավալն աճել է 41%-ով: Ներկրված բջջային հեռախոսների տեսակների մասով ճշգրիտ վիճակագրություն առայժմ չկա, չնայած Կապի ազգային հանձնաժողովի 2016 թ․ զեկույցի համաձայն՝ ամենից շատ տարածված է Samsung տեսակի հեռախոսը:
Samsung – 28.1%
Nokia/Microsoft – 25.1%
Apple – 9.2%
Huawei – 7.7%
Lenovo – 4.8%
Quectel – 3.4%
TCT – 2.5%
Sony/Erricson – 2.4%
LG – 1.7%
HTC – 1.5%
Այլ – 13.6%
Վրաստանում գործող բջջային օպերատորների բազայում գրանցված է 5.5 միլիոն ակտիվ բաժանորդ (մեկ բնակչին բաժին է ընկնում միջինը 1.48 հեռախոսահամար):