
«Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավարը Նինո Բուրջանաձեն բոյկոտում է նախագահական ընտրությունները:
«Ես հայտարարում եմ, որ չեմ պատրաստվում մասնակցություն ունենալ Իվանիշվիլիի կազմակերպած ֆարսին: Այսօրվանից խորհրդարանական ընտրությունների համար թեժ պայքար են մղելու: Այո, ես կստեղծեմ այնպիսի մի ուժ, որը կկարողանա փոխել այս իշխանություններին, սակայն այս ամենի համար որոշիչ է այն, որ հանրությունը պատրաստ լինի այս պայքարին և կանգնի մեր կողքին»,-Բուրջանաձեի խոսքերն է մեջբերում News.ge-ն:
Հիշեցնենք՝ նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան հոկտեմբերի 28-ին: