
«Պետությունը ժողովրդի համար» կուսակցության առաջնորդ Պաատա Բուրճուլաձեն հայտարարել է, որ ընտրական դաշինքից «Գիրչի» կուսակցությանը հանելու որոշումն ինքն է կայացրել: Պաատա Բուրճուլաձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «ընտրություն» հաղորդման ընթացքում ասել է. «պատճառն այն է, որ «Գիրչի»-ն ֆինանսավորվում է Բիձինա Իվանիշվիլիի կողմից»:
Բուրճուլաձեն նշել է՝ չի ցանկանում լինել Իվանիշվիլիի «սատելիտը»:
«Երկու ժամ առաջ հաստատվեց, որ այս կուսակցությունը Բիձինա Իվանիշվիլիի կողմից է ֆինանսավորվում: Ես սա չեմ կարող ընդունել: Գումար չեմ ընդունի Սաակաշվիլիից եվս»,- հայտարարել է Բուրճուլաձեն: