«Պաատա Բուրճուլաձե-Պետությունը ժողովրդի համար» դաշինքը հնարավոր է լքի նաեւ Գիորգի Վաշաձեի «Քաղաքացիական հարթակ-նոր Վրաստան» կուսակցությունը: Այս մասին դաշինքի առաջնորդ Պաատա Բուրճուլաձեն հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:
Նրա խոսքով, Վաշաձեի հետ որեւէ խնդիր չունի, սակայն նրա վերջնական որոշումը պարզ կդառնա այսօր: «Գիորգի Վաշաձեն ասել է, որ իրեն ժամանակ է պետք մտածելու համար: Նրա հետ զրուցելու հնարավորություն չեմ ունեցել: Վաղը կորոշվի նրա հարցը: Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- հայտարարել է Պաատա Բուրճուլաձեն:
Հիշեցնենք՝ «Պաատա Բուրճուլաձե- Պետությունը ժողովրդի համար» ընտրադաշինքը լքել է «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի» կուսակցությունը: Դաշինքի մյուս անդամ «Նոր աջեր»-ը հայտարարել է, որ օրակարգում նման հարց չունի: