«Եթե Թբիլիսիի քաղաքապետարանը շարունակի ենթարկվել Իվանիշվիլիի քմահաճույքներին, մայրաքաղաքում բողոքի մեծամասշտաբ ցույցեր կսկսվեն»:
Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Նիկա Մելիան:
Նրա խոսքով` չնայած հասարակության բողոքներին, Թբիլիսիի քաղաքապետարանն, այնուամենայնիվ անցկացրեց աճուրդը` 29 հա հողատարածքի համար, որը մի շարք ընթացակարգեր խախտելով` նախատեսվում է վաճառել նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վրա:
«Անցած երեքշաբթի պարզվեց, որ Իվանիշվիլին գողացել է Թբիլիսիի բուսաբանական այգու 4 հա տարածքը: Այդ մասին տեղյակ են եղել միայն Իվանիշվիլին, այգու տնօրենն ու քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները: Այսօր Իվանիշվիլին պատրաստվում է տիրանալ նաև այգու 29 հա հողատարածքին»:
Մելիան եվս մեկ անգամ կոչ է արել` դադարեցնել «հանցավոր աճուրդը»` թույլ չտալով, որ հիշյալ տարածքն օտարվի: Ընդիմադիր գործչի հավաստամամբ` թբիլիսցիները թույլ չեն տա, որ մշակութային ու պատմական այդ տարածքը դառնա միլիարդատերի այգին: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչը վստահեցրել է, որ հակառակ դեպքում քաղաքում բողոքի ցույցեր կսկսվեն: Տեղեկացնում է http://www.interpressnews.ge/— ն: