Բորջոմիի անտառի հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված ուղղաթիռներից մեկն ընկել է ջուրը:
Ըստ տարածված տեղեկատվության՝ «Մի-8» վրացական ուղղաթիռն ընկել է ջուր հավաքելու գործընթացում: Ուղղաթիռի անձնակազմի անդամներին տեղափոխել են Թբիլիսիի Գուդուշաուրիի անվան հիվանդանոց:
Արտակարգ իրավիճակների ծառայությունից «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել են, որ ուղղաթիռի անձնակազմի անդամները ծանր վնասվածքներ չեն ստացել:
Դեպքի վայրում են կենտրոնացվել արտակարգ շտաբի համապատասխան խմբեր, ինչպես նաեւ ադրբեջանական հրշեջ խմբերը:
Տեղում է նաեւ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին, ով ծանոթանալով իրավիճակին՝ ավելի ուշ մեկնաբանություն կանի: