
Բորջոմիի կիրճում հրդեհն ամբողջովին տեղայնացվել է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի փոխնախարար Մերաբ Մալանիան:
Նրա տեղեկատվությամբ՝ հրդեհի մարման աշխատանքները սկսել են վաղ առավոտից: «Այս պահին հաջողվել է այն ամբողջովին տեղայնացնել: Մենք շարունակում ենք սովորական ռեժիմով աշխատել»,- նշել է Մերաբ Մալանիան:
Նրա խոսքով, ուղղաթիռները հետախուզական թռիչքներ կիրականացնեն, ինչից հետո կորոշվի, թե արդյոք ավիացիայի մոբիլիզացման անհրաժեշտություն կա, թե ոչ։
Բորջոմիի կիրճում են դեռևս գտնվում մեկական վրացական ու ադրբեջանական, երկու թուրքական ուղղաթիռները: