
Բորջոմիի մունիցիպալիտետի Սակիրե գյուղի անտառում բռնկված հրդեհը հրշեջներին չի հաջողվում տեղայնացնել: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից տեղեկացնում են, որ տեղում առայժմ միայն կենդանի ուժ է աշխատում:
«Այս պահի դրությամբ հրդեհը տեղայնացված չէ: Տեղում մոտ 60 հրշեջ-փրկարար է աշխատում: Մոբիլիզացված է հրշեջ տեխնիկա, սակայն անանցանելիության պատճառով տեխնիկան ներգրավված չէ»,-ասված է հայտարարությունում:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից վստահեցնում են, որ հրդեհի տարածման վտանգ չկա։ Բացի այդ, կրակի օջախը բնակավայրից հեռու է: