«Բորջոմիի շրջանում բռնկված հրդեհի գործով հետաքննության շրջանակներում հարցաքննվել է Բորջոմիի շրջանի գամգեբելի (շրջանային խորհրդի ղեկավար) Դիմիտրի Կղիփիանին»,- տեղեկատվությունը հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունում:
Հայտնի չէ, թե ինչ հարցեր են ուղղվել Կղիիանիին:
Նշենք, որ Բորջոմիում բռնկված հրդեհի հետաքննության շրջանակներում հարցաքննվել է նաև Պաատա Ջավախիձեն, ով հայտարարում էր, թե Բորջոմիի անտառում հրդեհը դիտավորություն է եղել և հրդեհողներից մեկը Բորջոմիի գամգեբելի Դիմիտրի Կղիփիանին է:
Ըստ Ջավախիձեի՝ ինքը լսել է գամգեբելիի հեռախոսազրույցը, որտեղ Կղիփիանին ասել է. «Կրակը փախավ»: